գլխավոր Իրադարձային Տաթև-Կապան ճանապարհին փրկարարներն արգելափակումից 23 բեռնատար են դուրս բերել

Տաթև-Կապան ճանապարհին փրկարարներն արգելափակումից 23 բեռնատար են դուրս բերել

Սյունիքի մարզի փրկարարներն արգելափակումից 2 տասնյակից ավելի բեռնատար ավտոմեքենա են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ 16։05-ին տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ժամը 21:38-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա:Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել էր, որ սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։