գլխավոր Միջազգային ՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինկենին

ՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինկենին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Էնթոնի Բլինկենին հստակ ասվել է, որ Ռուսաստանի Դաշնության օրինական մտահոգությունների հետագա անտեսումը, որոնք առաջին հերթին կապված են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ -ի դաշնակիցների կողմից Ուկրաինայի տարածքում շարունակվող ռազմական ուժերի և միջոցների լայնամասշտաբ ծավալման հետ, ամենալուրջ հետևանքներն է ունենալու», – ասված է հաղորդագրության մեջ: