գլխավոր Իրադարձային Կանադան 96,2 մլն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային

Կանադան 96,2 մլն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային

Կանադայի իշխանությունները 120 մլն կանադական դոլարի ($96,2 մլն) չափով վարկ են առաջարկել Ուկրաինային՝ տնտեսական կայունության և բարեփոխումների անցկացման աջակցման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հյուսիսամերիկյան երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի և միջազգային զարգացման հարցերով նախարար Հարջիթ Սաջանի հայտարարության մեջ:

Բացի այդ, Օտտավան 6 մլն կանադական դոլար ($4,8 մլն) կտրամադրի Կիևին՝ որպես տեխնիկական օգնություն վարկի տեխնիկական աջակցման համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունների տվյալ որոշումը ցույց է տալիս Օտտավայի ձգտումը՝ աջակցելու Կիևին՝  «ՌԴ-ի ագրեսիվ ջանքերի ֆոնին»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ կանադական իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցելու տարբեր հնարավորություններ: Նրա խոսքով՝ որոշում կայացնելիս ուշադրություն է դարձվում բազմաթիվ գործոնների: