
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, որոշ ճանապարհներ դժվարանցանելի են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է հայաստանյան ճանապարհների վիճակը վերջին 2 ժամերի դրությամբ։
Մասնավորաբար՝ ժամը 20։15-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի,Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
«Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։