գլխավոր Իրադարձային Մենք այստեղ չենք ձեր հարմարավետության համար, ձեր աշխատանքն այստեղ պահը որսալն է....

Մենք այստեղ չենք ձեր հարմարավետության համար, ձեր աշխատանքն այստեղ պահը որսալն է. Լավրովն անհարմար վիճակի մեջ է դրել լրագրողներին Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըկատակով կշտամբել է լրագրողներին, որոնք չէին հասցրել լուսանկարել Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսի հետ ձեռքսեղման պահը: Տեսանյութը հրապարակել է RT-ն:

«Մենք այստեղ չենք ձեր հարմարավետության համար: Ձեր աշխատանքն այստեղ պահը որսալն է: Եթե ձախողել եք, ուրեմն ձախողել եք»,- ասել է Լավրովը:

Նրա զրուցակիցը նույնպես ծիծաղել է: Այնուհետև նրանք կրկին ողջունել են միմյան ձեռքսեմամբ:  

Լավրովն ու Կասիսն այսօր հանդիպել են Ժնևում: Զրույցի ժամանակ, ինչպես նշել է շվեյցարացի ղեկավարն, ընդգծվել է բացառիկ երկխոսության կարևորությունը Եվրոպայում անվտանգության հասնելու համար: