գլխավոր Իրադարձային Սաուդյան ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Եմենի բանտի շենքին․ զոհվել է ավելի քան...

Սաուդյան ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Եմենի բանտի շենքին․ զոհվել է ավելի քան 60 մարդ

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ-ն ուրբաթ հարձակում է իրականացրել Եմենի քաղաքներում ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք գտնվում են շիական «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիների վերահսկողության տակ: Ինչպես հայտնել է Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքը, Սահադա նահանգի վարչական կենտրոնում գլխավոր բանտի վրա հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, եւս 150-ը վերքեր են ստացել:

Նրա տեղեկություններով՝ իրականացվում է փրկարարական գործողություն։ Չի բացառվում, որ զոհերի թիվը ավելանա, քանի որ փլված շենքի փլատակների տակ կարող են գտնվել մարդիկ։