
Facebook-ի ղեկավարությունն արգելափակել է Sputnik գործակալության արաբական կայքի էջում նոր գրառումներ անելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ծանուցման համաձայն՝ հասանելիությունը էջին սահմանափակվել է «մի քանի օրով անվտանգության նկատառումներով»։ Facebook-ի աջակցման ծառայությունը հարցին կոնկրետությունից զուրկ պատասխան է տվել՝ հղում անելով սոցցանցի նորմերի ցանկին. «Սահմանափակումը մտցվել է մեր քաղաքականության հնարավոր չպահպանման պատճառով»: