գլխավոր COVID-19 COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 342,5 միլիոնը

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 342,5 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 342 596 024: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 574 351 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 69 308 600 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 860 248-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 38 566 027-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 488 396 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 23 595 178 հիվանդացած, նրանցից մահացել է 622 476 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 717,6: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2646, Հնդկաստանում՝ 349, Բրազիլիայում՝ 2895 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: