գլխավոր Միջազգային Լուկաշենկոն հայտնել է՝ ովքեր են ներգրավված եղել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին

Լուկաշենկոն հայտնել է՝ ովքեր են ներգրավված եղել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևում կանգնած են արտասահմանյան հատուկ ծառայությունները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Հասկանալի է, որ Ղազախստանն իր յուրահատկությունն ունի: Սակայն նրանք ևս երևալ չեն ցանկանում: Սակայն առանց հատուկ ծառայությունների՝ նման ակցիաներ վայրկյանապես՝ մեկ օրվա ընթացքում, համակարգված, չեն անցկացվում: Ձեռագիրը տեսնում ենք: Ե՛վ մեր հատուկ ծառայությունները, և ռուսական, ղազախստանցիները ևս տեսնում են այդ ձեռագիրը: Կգա ժամանակը, կցանկանան, կասեն»,- Լուկաշենկոյին մեջբերում է աղբյուրը:

Բելառուս առաջնորդը կարծում է, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները եզրակացություններ են արել «բելառուսական փորձից»: «Դուք նույնիսկ չնկատեցիք, թե ով էր կանգնած Ալմաթիում այդ ավազակախմբերի և այդ անկարգությունների հետևում: Իսկ մեզ մոտ նկատելի էր. Լիտվան, Լեհաստանը, հետո նաև Ուկրաինան: Իսկ ֆինանսավորում և ուղորդում էին ամերիկացիները: Այնտեղ՝ Ղազախստանում, աշխատել են հստակ երկրների հատուկ ծառայություններ»,- հավելել է Լուկաշենկոն:

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։