գլխավոր Facebook Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով (տեսանյութ)

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով (տեսանյութ)

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։