գլխավոր Աշխարհ 91-ամյա իտալացին մահացել է՝ փորձելով փախչել ծերանոցի պատուհանից սավանի օգնությամբ

91-ամյա իտալացին մահացել է՝ փորձելով փախչել ծերանոցի պատուհանից սավանի օգնությամբ

Իտալիայի խնամքի կենտրոններից մեկի 91-ամյա բնակիչը փորձել է փախչել կենտրոնից՝ մարմնին շուրջ փաթաթած սավանի օգնությամբ, սակայն արդյունքում դժբախտ պատահար է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մարիո Ֆինոտին, որը Վենետո նահանգի Պապոցե քաղաքի ծերանոցում էր բնակվում: Նա փորձել է առաջին հարկում գտնվող իր սենյակից դուրս գալ՝ իջնելով պատուհանից սավանի օգնությամբ, որը կապել էր գոտկատեղին:

Տեղի իտալական թերթերը հայտնել են, որ տղամարդու վախճանի պատճառը կարող էր սայթաքումը լինել, որի հետևանքով թոքերը սեղմվել են, երբ վերջինս ցած է սահել:   

Հերթապահ աշխատակիցները տարեց տղամարդու մարմինը գտել են պատուհանից կախված վիճակում: Իտալացին երեխաներ չուներ և ամուսնացած չի եղել: Վերջին տարիներին նա նույնիսկ խնամատարներին էր մերժում:

Ծերանոցից հայտնել են, որ ցնցված են կատարվածով, քանի որ տղամարդը որևէ վտանգավոր հիվանդություն և հոգեբանական խնդիր չի ունեցել: Հայտնի չէ, թե ինչն է նրան դրդել նման քայլի: