գլխավոր Իրադարձային Ալեն Սիմոնյանն ու կինը Վիվարոյի սեփականատիրոջ հետ հանգստացել են հունական կղզում.կոռուպցիոն ռիսկ...

Ալեն Սիմոնյանն ու կինը Վիվարոյի սեփականատիրոջ հետ հանգստացել են հունական կղզում.կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում. ՄԻՊ թեկնածուն խուսափեց հարցից

Ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինը և ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը ժամանակ են անցկացրել հունական թանկարժեք Միկոնոս կղզում՝ գործարար, «Վիվարո» բուքմեյքերական ընկերության հիմանդիր Վիգեն Բադալյանի հետ: Այս մասին ՄԻՊ ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանից՝ արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:

Քրիստինե Գրիգորյանը խուսափեց պատասխանել ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ հիմնավորելով, թե ինքը ըստ մամուլի հրապարակումների տարածված տեղեկությունների վերաբերյալ գնահատական տալու դերակատարում չունի: