գլխավոր Աշխարհ Հնդկական օվկիանոսում սկսվել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները

Հնդկական օվկիանոսում սկսվել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները

Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ուրբաթ առավոտյան մեկնարկել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի «Ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի և իրանական բանակի ստորաբաժանումները։

«Ըստ ծրագրի, նախատեսվում են տարբեր մարտավարական զորավարժություններ, այդ թվում՝ փրկել այրվող նավը, ազատել առևանգված նավը և կրակել ծովային թիրախների վրա ցերեկային և գիշերային պայմաններում», – ասել է «Ծովային անվտանգության գոտի» զորավարժությունների խոսնակ, ծովակալ Մոստաֆա Թաջոդինին: