գլխավոր Քաղաքականություն Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել

դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: Բանաձևն ընդունվել է Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ:

Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են, արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական լեզվով խրախուսում է Ադրբեջանին` շարունակել պատերազմը, գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ, կոչ է անում կառավարությանը` դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսելՀրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՇուշինԱդրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըԱրցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայիողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծմանԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվելվիրավորվել 80-ից ավելինԱրցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչիԹշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել էոր տիրապետում է լուրջ փաստերի այդ մասինջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետՎարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև ՌուսաստանըԱյդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար ԱլԱսադը նշել էոր Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: