գլխավոր Իրադարձային Իրավիճակը կայուն է ՀՀ–ի և Ադրբեջանի պայմանավորվածությունների շնորհիվ. Զաս

Իրավիճակը կայուն է ՀՀ–ի և Ադրբեջանի պայմանավորվածությունների շնորհիվ. Զաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչային։

«Այժմ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայուն է Ռուսաստանի միջնորդության և ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է պետք»,– ասել է Զասը: