գլխավոր Իրադարձային Սպանություն Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդու պարանոցը կտրված է եղել

Սպանություն Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդու պարանոցը կտրված է եղել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` շտապօգնության ավտոմեքենան ժամը 18։00-ի սահմանում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու, որը ճանապարհին մահացել է։Բուժկենտրոնը կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Իրավապահները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, որը նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։

Կայքի տեղեկություններով՝ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, որին արդեն հայտնաբերել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։