
Պոլսահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը ստիպված է եղել հեռանալ Հունաստանից:
«Եկել եմ Փարիզ։ Մի քանի օր կմնամ այստեղ, հետո որոշ ժամանակով կմեկնեմ Հայաստան»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Նիշանյանը, որը Թուրքիայում 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախել էր 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին նա հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: