գլխավոր Իրադարձային Թալիբները հայտարարել են Քաբուլում ԵՄ առաքելության աշխատանքի վերսկսման մասին

Թալիբները հայտարարել են Քաբուլում ԵՄ առաքելության աշխատանքի վերսկսման մասին

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել Է՝ Քաբուլում Եվրամիության ներկայացուցչության աշխատանքի վերսկսման մասին: Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի հրապարակվել է թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Կախար ԲալհիիTwitter-ի էջում:

«Եվրամիության ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներից եւ պայմանավորվածություններից հետո ԵՄ – ն պաշտոնապես վերսկսել Է Քաբուլում իր ներկայացուցչության աշխատանքը եւ ձեռնամուխ է եղել գործնական գործունեությանը», – նշել է արմատականների ներկայացուցիչը:

Բացի այդ, հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «ի լրումն 220 մլն եվրոյի մարդասիրական օգնության՝ ԵՄ-ն երեկ հայտարարել է եւս 265 մլն եվրո Աֆղանստանին տրամադրելու մասին, որոնց մի մասը նախատեսված է ուսուցիչների աշխատավարձի համար»: