գլխավոր Իրադարձային Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը «ներկվել» են հայոց եռագույնով

Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը «ներկվել» են հայոց եռագույնով

Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիսարևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության` փարոսն ու քաղաքապետարանի շենքը եռագույնով են «ներկվել» Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: