գլխավոր Միջազգային Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել էր, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։

«Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը հիասթափեցնող են մեզ համար, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր ենք: Մեր հույսն է կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը, ապահովել դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում:

Էրդողանը նաև նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։