գլխավոր Իրադարձային Վլադիմիր Պուտինը «Գազպրոմի» ղեկավարին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել

Վլադիմիր Պուտինը «Գազպրոմի» ղեկավարին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել: ՌԴ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Պետությանն ու ժողովրդին մատուցած աշխատանքային ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել «Գազպրոմի» ղեկավար, Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսեյ Միլլերին»,- նշված է հրամանագրում։

Միլլերը հունվարի 31-ին կդառնա 60 տարեկան։ Նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 4-րդ աստիճանի շքանշանով, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: