գլխավոր Սպորտ Հայտնի է Հայաստանի շախմատային նոր «թագուհու» անունը

Հայտնի է Հայաստանի շախմատային նոր «թագուհու» անունը

Հայաստանի կանանց 77-րդ առաջնության 2022 թվականի չեմպիոն դարձավ Մարիամ Մկրտչյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մկրտչյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կես միավորով գերազանցեց արծաթե մեդալակիր Սուսաննա Գաբոյանին (6,5): Մրցանակային եռյակը եզրափակեց Մարիա Գևորգյանը՝ հավաքելով 6 միավոր:

Կանանց մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ:

Տղամարդիկ դեռ շարունակում են պայքարը չեմպիոնական տիտղոսի համար։ 7-րդ տուրից հետո 5,5 միավորով առաջատար է Մանուէլ Պետրոսյանը։