գլխավոր Քաղաքականություն ՀՀ վարչապետը և Ավստրիայի կանցլերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման...

ՀՀ վարչապետը և Ավստրիայի կանցլերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ: