գլխավոր Միջազգային Էրդողանն ասել է` երբ կայցելի Ուկրաինա

Էրդողանն ասել է` երբ կայցելի Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա:

«Հաջորդ ամսվա սկզբին ծրագրել եմ այցելել Ուկրաինա», – ասել Է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Էրդողանը պատրաստվում է Ուկրաինա այցելել առաջիկա շաբաթներին:

Նա նաև ասել է, որ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները քննարկելու: