գլխավոր Իրադարձային Հունաստանի մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն հայկական եռագույնով

Հունաստանի մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն հայկական եռագույնով

Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով։ Այս մասին գրել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Մայրցամաքային Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով՝ ի նշան Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի։ Շնորհակալ ենք բոլորից, սկսած հյուսիսային Հունաստանի Կավալա քաղաքից»,- գրել է դեսպանը։