
Հայաստանի հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայի Ֆորտունա Լիգայում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստը, հայտնում է Transfermarkt-ը։
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում է Բարսեղյանի թիմակից Յարոմիր Զմրխալը, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1,8 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է «Դունայսկա Ստրեդայի» կիսապաշտպան Անդրաս Շեֆերը` 1,6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։