գլխավոր Իրադարձային Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման կատարած միջոցառումների արդյունքները

Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման կատարած միջոցառումների արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թվականի ուսումնական տարվա ընթացքում ՀՀ և ՌԴ զինված զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները:

Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին: