գլխավոր Իրադարձային Եկեղեցականների նոր նշանակումներ են կատարվել

Եկեղեցականների նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը, ազատվելով Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսչի պաշտոնից,  սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում։

Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսչի պաշտոնից,  սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է նշանակվել Մասյացոտնի թեմում։