գլխավոր Հասարակություն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը

Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ.

«Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 (թեժ գիծ) հեռախոսահամարով»,- ասված է հայտարարությունում։