
Sputnik Armenia-ն հայտնում է, որ քիչ առաջ կրկին հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ։
Վիրավորների շարքում են նաև ռուս լրագրողները։
Քիչ անց լուրն իր էջում հաստատեց նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Էլի վիրավոր լրագրող
Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց։