գլխավոր Իրադարձային Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ...

Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ, թուրքի յոլդաշ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Քիչ առաջ Աննա Մկրտչյանը մի հարցով չախեց և Նիկոլին և Օմեգա Արոյին, ևս մեկ անգամ ցույց տալով ժողովրդին, թե ում ձեռքերում է գտնվում նրա ճակատագիրը:

Հարցի մի մասը վերաբերում էր Հայոց ցեղասպանության խնդրին, և թե կապիտուլյանտը, թե շպիոնը, վախենալով իրենց թյուրքական տերերից, հրապարակավ խուսափեցին խոսել խնդրի մասին:

Փոխարենը Արոն հղում արեց կառավարության ծրագրի համապատասխան բաժնին, ցցուն դարձնելով այն փաստը, որ սրանք վախենում են բարձրաձայնել անգամ իրենց ծրագորւմ գրածը:

Բայց սա դեռ ամենը չէ:

Փորձելով փնթի կռուտիտ լինել Աննայի հարցից, Օմեգան մի կարևոր բլթ արեց, թե բա Հայոց ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող իշխանություն Հայաստանում չի եղել և չկա:

WTF ???

Մնում էր դա էլ լիներ ու պրծ:

Իսկ այժմ խոսքը գնում է սրանց կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելու մասին, ինչի խոստովանությունը Օմեգա Արոն փաստացի արեց այսօրվա հարցուպատասխանին:
Հ.Գ. Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ, թուրքի յոլդաշ…