գլխավոր Իրադարձային Վերաքննիչը մերժել է. Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչը մերժել է. Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Վանաձորի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը, «Հրապարակի» փոխանցմամաբ, հայտնել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Նրա տեղեկացմամբ` Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 19-ին, Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։

Մամիկոն Ասլանյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն վերադաս ատյանում։

Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։Վանաձորի նախկին քաղաքապետը կալանավորվել է դեկտեմբերի 15-ին։Մամիկոն Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։