գլխավոր Իրադարձային Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք երկրաշարժ է եղել

Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք երկրաշարժ է եղել

Այսօրհունվարի 19-ին, Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն օջախը եղել է 10 կմ խորության վրա։

«Տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.37⁰ աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: