գլխավոր Միջազգային Ավստրիայում հայտարարել են Ուկրաինային եւ ԵՄ-ին աջակցելու մասին՝ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում

Ավստրիայում հայտարարել են Ուկրաինային եւ ԵՄ-ին աջակցելու մասին՝ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում

Ավստրիան աջակցում է ՆԱՏՕ-ի մեջ մտնող ԵՄ գործընկերներին, ինչպես նաեւ Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ավստրիայի դաշնային կանցլերի գերատեսչությունում Եվրոպայի և Սահմանադրության հարցերով նախարար Կարոլինա Էդթշտադլերը։

«Մենք կանգնած ենք Եվրամիության, եվրոպական հողի անվտանգության կողքին, եւ մենք, իհարկե, կանգնած ենք այնպիսի երկրի կողքին, ինչպիսին Ուկրաինան է, որը ժամանակին հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին, ինչն ակնհայտորեն անկյունաքար է դարձել», – ասել է նախարարը Puls 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե Ավստրիան չեզոք դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ, թե՞ ՆԱՏՕ-ի կողմն է: Նրա հայտարարության տեքստը հրապարակել է նշված ավստրիական հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը ցանկացած երկրի ինքնիշխանության արտահայտություն է։«Մենք կանգնած ենք անվտանգության կողքին։ Դա, իհարկե, նշանակում է պայքար մեր գործընկերների հետ միևնույն կողմում, որոնք նույնպես ՆԱՏՕ – ի անդամ են», – եզրափակել է ավստրիացի նախարարը։