գլխավոր Իրադարձային Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյուքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (քաղաք Գյումրի):Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումներն ու  գործիքները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, իսկ հումքը և մյուս բաղադրիչները՝ դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: