գլխավոր Իրադարձային Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո նամազ է արել Կրեմլում

Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո նամազ է արել Կրեմլում

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Կրեմլում նամազ է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Հեռուստաալիքը լուսանկար է հրապարակել, որտեղ քաղաքական գործիչը նամազ է կարդում Կրեմլի դահլիճներից մեկում աղոթքի համար նախատեսված գորգի վրա:

Իրանի նախագահը հունվարի 19-ին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Պուտինի հետ հանդիպումն առաջինն էր Իրանի քաղաքական գործչի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Հունվարի 20 – ին ծրագրված են Ռաիսիի ելույթները Պետդումայում եւ Մոսկվայի Մայր մզկիթում: