գլխավոր Աշխարհ Բրազիլիայում կարող են արգելել Telegram-ը

Բրազիլիայում կարող են արգելել Telegram-ը

Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանի ղեկավարը մտադիր է դատարանի մյուս անդամների հետ քննարկել Telegram-ի նկատմամբ միջոցների ձեռնարկման հարցը, քանի որ մտավախություն ունի, որ հարթակը կարող է կիրառվել կեղծ տեղեկատվության տարածման համար, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն ամսից ավելի է՝ դատարանի նախագահ Լուիս Ռոբերտու Բարոզուն փորձում է կապվել Telegram-ի ներկայացուցիչների հետ, սակայն բոլոր փորձերն անհաջող են: «Չի բացառվում, որ այն կարգելափակվի»,- հայտնել են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Բարոզուն ցանկանում է Telegram-ի ներկայացուցիչների հետ քննարկել առաջիկա նախագահական ընտրությունների շրջանում հավելվածի աշխատանքն ու անվտանգության միջոցների ձեռնարկումը, քանի որ մտավախություն կա, որ Telegram-ն օգտագործվում է կեղծ տեղեկատվություն տարածելու համար: