գլխավոր Միջազգային Իրանը մինչև հունվարի վերջ կդադարեցնի բնական գազի մատակարարումները Թուրքիա

Իրանը մինչև հունվարի վերջ կդադարեցնի բնական գազի մատակարարումները Թուրքիա

Իրանը մինչև ընթացիկ տարվա հունվարի վերջ կդադարեցնի բնական գազի մատակարարումները Թուրքիա, հունվարի 19-ին հայտնել է թուրքական Botas գազային օպերատորը, հայտնում է regnum.ru-ն:

Նշվում է, որ գազի մատակարարման դադարեցումը տեղի կունենա տեխնիկական պատճառներով։

Իրանի ազգային գազային ընկերությունը թուրքական կողմին ծանուցել է, որ ֆորսմաժորային տեխնիկական հանգամանքների պատճառով հունվարի 20-ից 10 օր գազամատակարարումը չի կարող իրականացվել։