գլխավոր Իրադարձային Իմ Հրանտ հոպարն էր. Ստամբուլում Դինքի հիշատակի երեկոյին թուրք երիտասարդ է ելույթ...

Իմ Հրանտ հոպարն էր. Ստամբուլում Դինքի հիշատակի երեկոյին թուրք երիտասարդ է ելույթ ունեցել

Հրանտ Դինքի հիշատակի երեկոյին, որը կայացել է այսօր Ստամբուլում, թուրք երիտասարդ է ելույթ ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Ինչպես ամեն տարի, այս տարի էլ «Ակոս» թերթի խմբագրության առջև ժամը երեքին՝ Հրանտի սպանության ժամին, մի քանի հազար մարդ էր հավաքվել։ Հավաքվածների մեջ հայերն ընդամենը մի քանի հարյուր հոգի էին։ Երկու ելույթ եղավ, մեկը Հրանտի այրին էր՝ Ռաքել Դինքը, իսկ մյուսը20-ամյա թուրք երիտասարդ Նազիմ անունով։ Նա պատմեց, որ հազիվ 5 տարեկան է եղել Հրանտի սպանության ժամանակ, Հրանտը իր ծնողների մտերիմ ընկերն էր, ու ինքը նրան Հրանտ հոպար էր ասում», ֊ պատմեց խմբագիրը։

Դինքի սպանության դատական գործի մասին խոսելով՝ Էստուկյանը ասաց, որ որքան էլ նիստերում շոշափվում է ազգայնական խմբակի անունը, թուրքահայ լրագրողի սպանության պատվերը թուրքական պետության ձեռքի գործն է։

«Թուրքիայում հանրությունը գիտի, որ Դինքին պատժել են իր քաջության, իր ազնվության, իր կարծիքը արտահայտելու համար», ֊ ասաց Էստուկյանը։

Նրա կարծիքով՝ Հրանտ Դինքը կողջուներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ նա միշտ նշում էր, որ երկու ժողովուրդները պետք է իրար հետ քննարկեն իրենց խնդիրները։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։