գլխավոր Իրադարձային ՌԴԿԿ-ն Պետդումա է ներկայացրել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու անհրաժեշտության հարցով Պուտինին դիմելու...

ՌԴԿԿ-ն Պետդումա է ներկայացրել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու անհրաժեշտության հարցով Պուտինին դիմելու նախագիծը

ՌԴ կոմկուսի խմբակցության պատգամավորները՝ նրա առաջնորդ Գենադի Զյուգանովի գլխավորությամբ, չորեքշաբթի Պետդումայի քննարկմանն են ներկայացրել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախության ճանաչման անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պալատի դիմումի նախագիծը: Փաստաթղթի տեքստը տեղադրված է Դումայի էլեկտրոնային բազայում։

Որոշման նախագծի համաձայն՝ Պետդուման դիմում է պետության ղեկավարին՝ «խնդրելով քննարկել Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ որպես ինքնուրույն, ինքնիշխան եւ անկախ պետությունների ճանաչման հարցը»:

Բացի այդ, ՌԴԿԿ-ում անհրաժեշտ են համարում առաջարկել նախագահին քննարկել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարության հետ բանակցությունների շուտափույթ անցկացման հարցը «միջպետական հարաբերությունների իրավական հիմք ստեղծելու նպատակով, որն ապահովում է համագործակցության եւ փոխօգնության բոլոր ասպեկտների կարգավորումը, ներառյալ անվտանգության հարցերը»: