գլխավոր Միջազգային Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկում է կորոնավիրուսի սահմանափակումների զգալի մասը

Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկում է կորոնավիրուսի սահմանափակումների զգալի մասը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները, որոնք հայտարարվել էին վիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նա տեղեկացրել է, որ ի թիվս այլ միջոցառումների՝ կառավարություն այլևս չի պահանջելու փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակների կրումը: Որոշակի վայրեր, այդ թվում և զանգվածային միջոցառումների այցելելիս այլևս պարտադիր չի լինի պատվաստման մասին վկայող էլեկտրոնային վկայականի ցուցադրումը: