գլխավոր Իրադարձային Կուրցը Փաշինյանին առաջարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլն անցկացնել Ավստրիայում

Կուրցը Փաշինյանին առաջարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլն անցկացնել Ավստրիայում

Ավստրիայի կանցլեր Սեբասիան Կուրցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է Ավստրիայում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բարձր մակարդակով հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հինգշաբթի Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները:

ՄԱԿ-ի ժնևյան բաժանմունքին կից Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ հանդիպումն ընթանում է ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ գաղտնի վայրում: Հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով:

Հայտնի է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում: