գլխավոր Իրադարձային Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների ու հյուրատների ծաղկմանը․ Գեղամ Նազարյանը՝ առողջապահության նախարարին...

Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների ու հյուրատների ծաղկմանը․ Գեղամ Նազարյանը՝ առողջապահության նախարարին (տեսանյութ)

ՀՀ կառավարության նպատաան է հնարավորինս կանխել կորոնավիրուսային վարակի տարածումը, չունենալ այնպիսի իրավիճակ, որ մենք ստիպված լինենք գնալ համատարած լոքդաունների։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառանալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ հունվարի 22-ից սրճարաններ, մշակութային վայրեր կարող են այցելել միայն պատվաստված կամ թեստի բացասական արդյունք ունեցող քաղաքացիները, եթե այս առումով հանրային տրանսպորտում կարգուկանոն չի հաստատվում, տնտեսվարողները մտահոգություն են հայտնում, որ այս կերպ քարուքանդ են անում ոլորտը։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ համատարած լոքդաունները ունենում են որոշակի զսպող նպատակ համաճարակի առումով, բայց նաև ունեն խիստ ցավալի տնտեսական հետևանքներ։ Ուստի հենց կառավարության առաջնային նպատակն է ունենալ  հավասարակշռված քաղաքականություն. մի կողմից պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը, մյուս կողմից էլ ունենալ այնպիսի իրավիճակ, որ հենց այդ տնտեսվարողները ստիպված չլինեն կրել տնեսական վնասներ և որաշակի ժամկետով ընդհանրապես այցելուներ չունենան»,-ասաց նախարարը։

Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ այցելուների խնդիր վաղուց կա, հիմա ավելի է լինելու։ «Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների ու հյուրատների զարգացմանը, ծաղկմանը, ինչպես Իտալիայում, Ֆրանսիայում։ Դուք հարկ չեք համարել ուսումնասիրել եվրոպական փորձը՝ հասկանալու համար, որ սահմանափակումները կորոնավիրուսի տարբեր շտամների տարածման վրա ազդեցություն չունեցան»,-նշեց պատգամավորը։

Պատգամավորը նաև ասաց, որ մինչև այժմ մարդկանց չեն վերադարձվել ՊՇՌ թեստի գումարները։ Անահիտ Ավանեսյանն ասաց՝ ՍԴ որշմը պարզապես նշանակում է, որ քաղաքացին կարող է այլ քաղաքացու հաշվին իրականացնել իր ՊՇՌ թեստի հետազոտությունը։