գլխավոր Իրադարձային Սիրիան կարողացավ հաղթահարել ահաբեկչական սպառնալիքները մեծապես շնորհիվ ՌԴ-ի և Իրանի օգնության. Մոսկվայում...

Սիրիան կարողացավ հաղթահարել ահաբեկչական սպառնալիքները մեծապես շնորհիվ ՌԴ-ի և Իրանի օգնության. Մոսկվայում մեկնարկել են Պուտին-Ռաիսի բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինն ասել է, որ Սիրիայի իշխանությունները կարողացան երկրում հաղթահարել ահաբեկչական սպառնալիքները մեծապես շնորհիվ Ռուսաստանի Դաշնության և Իրանի օգնության:

«Մեր ջանքերի շնորհիվ մենք էականորեն կարողացել ենք օգնել Սիրիայի կառավարությանը հաղթահարել միջազգային ահաբեկչության հետ կապված սպառնալիքները»,- ասել է Պուտինը։

Նա նաև առաջարկել է Ռաիսիին քննարկել իրավիճակն Աֆղանստանում։

Ընդհանուր առմամբ, Պուտինի խոսքով, Ռուսաստանն ու Իրանը «շատ սերտորեն» համագործակցում են միջազգային ասպարեզում։