
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատմեց, թե ի՞նչ են խոսել Ստոկհոլմում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը.
«Մենք հանդիպել են ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, ինչպես ընդունված է, այլ ուղղակի մի սրահից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, միասին քայլել ենք։ Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես.
-Բարև ձեզ
-Բարև ձեզ
– Ուրախ եմ ծանոթանալ
– Ուրախ եմ ծանոթանալ
-Մենք տրամադրված ենք կարգավորման
-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։ Կնշանակենք ներկայացուցիչ։
– Հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,– պատմեց Միրզոյանը` պատասխանելով
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին:
Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ պաշտոնական հանդիպում չի եղել, այդ պատճառով էլ ԱԳՆ-ն հաղորդագրություն չի տարածել.
«Կարծում եմ, որ սա լավ խոսակցություն է: Պաշտոնական հանդիպում չի եղել, բայց հանդիպում եղել է: Ազդակներ էլ կարծես դրական են: Որևէ գաղտնի հանդիպման մասին խոսքը չկա , քանի որ պաշտոնական հանդիպում չի եղել, այդ պատճառով էլ ԱԳՆ-ն հայտարարություն չի տարածել»,-ասաց Միրզոյանը: