գլխավոր Միջազգային Էրդողանի օգնականը, որը նախկինում դատապարտել էր ՀԱՊԿ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում, ասել է,...

Էրդողանի օգնականը, որը նախկինում դատապարտել էր ՀԱՊԿ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում, ասել է, որ իրեն սխալ են հասկացել

Թուրքիայի նախագահի օգնական Իհսան Շեները, որը նախկինում դատապարտել էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայությունը Ղազախստանում, ասել է, որ իրեն սխալ են հասկացել։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանատունը, նա համապատասխան հայտարարություն է արել Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպմանը, գրում է ng.ru-ն։

«Դեսպան Ա. Վ. Երխովն այցելել է Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի գլխավոր խորհրդական Ի. Շեներին, հանգամանալից, բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցեր։ Ի.Շեները նշել է, որ Ղազախստանի թեմայի վերաբերյալ մեկ նախադասություն, որը հնչել է «Մենք չենք մոռացել և թույլ չենք տա մոռանալ հուլիսի 15-ը» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում, սխալ է ընկալվել»,- ասվում է ՌԴ դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։

Շեները իր ելույթում խոսել էր Ռուսաստանի կողմից «Ղազախստանի օկուպացիայի» և Ղազախստանի նկատմամբ «խորհրդային ճնշումների» մասին։