գլխավոր Աշխարհ Թուրքիայում նավթատար է պայթել (տեսանյութ)

Թուրքիայում նավթատար է պայթել (տեսանյութ)

Թուրքիայի նավթատարներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Կահրամանմարաշ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավարևելյան հատվածում:

Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվել է Կահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղո տարածքում: Վթարի շրջանում երթևեկությունը կասեցվել է: Կա հավանականություն, որ կրակը կտարածվի բնակելի թաղամասերում:

Տուժածների մասին տեղեկություն չկա: Կրակի մարման աշխատանքներին ներգրավվել է 19 միավոր տեխնիկա: