գլխավոր Աշխարհ 112 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

112 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Երեքշաբթի 112 տարեկանում մահացել է իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտեն, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենատարեց տղամարդը, հայտնում է Associated Press-ը: Տղամարդը մահացել է Լեոն քաղաքի իր տանը:

Նա ծնվել է Լեոնի Պուենտե Կաստրո թաղամասում 1909 թվականի փետրվարի 11-ին, ասվում է Գինեսի ռեկորդների գրքում: Դե լա Ֆուենտեն կոշկակար էր և սկսել է աշխատել կոշիկի գործարանում 13 տարեկանում:

Նա վերապրել է իսպանական գրիպի համաճարակը, որը բռնկվել է 1918 թվականին, և իր կնոջ՝ Անտոնինայի հետ ունեցել է ութ երեխա, 14 թոռ և 22 ծոռ: