գլխավոր Իրադարձային «Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ»....

«Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին.

– Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:

– Սրբություն:

– Արցա՞խը:

– Հայրենիք:

 Զինվո՞րը:

– Երեխաս:

– Ընկե՞րը:

– Թիկունք, հենարան:

– Ի՞նչը երբեք չեք ների:

– Երբեք չեմ ների դավաճանությունը, երբեք:

 Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներ են, որոնց շնորհիվ ես այսօր կամ այն, ինչ կամ:

– Մի բան, որի համար շատ եք ափսոսում:

– Շատ եմ ափսոսում, որ ժամանակին նվիրված եմ եղել մի մարդու, ով, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրա արժանիքները չուներ:

– Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին վայրկյաններն եք ապրում, ի՞նչ կանեիք:

– Կյանքիս վերջին վայրկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս և բոլոր հարազատ մարդկանց համար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 19.01.22թ համարում։