գլխավոր Աշխարհ Մեքսիկայում սպանվել է ոստիկանական քրոնիկոնի լրագրողը

Մեքսիկայում սպանվել է ոստիկանական քրոնիկոնի լրագրողը

Մեքսիկացի լրագրող Մարգարիտո Մարտինեսին կրակել են Տիխուանայի իր տան դիմաց: Այս մասին հայտնում է տեղի Cadena Noticias պարբերականը, որում նա աշխատում էր:

Մարգարիտո Մարտինես Էսկիվելը ոստիկանական քրոնիկոնի լրագրող էր Տիխուանայից: Նրա ուղղությամբ կրակ են արձակել հունվարի 17-ի առավոտյան, երբ դուրս էր գալիս տանից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն պաշտոնական վարկածներ դեռևս չկան:

Մարտինեսը համագործակցել է տեղի և միջազգային պարբերականների հետ որպես հեղինակ և լուսանկարիչ, որը կենտրոնանում էր տարածաշրջանային հանցավորության թեմայում:

2021 թվականին Մեքսիկայում 7 լրագրող է սպանվել, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի երկրների շրջանում: